
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Սրբուհի Սարգսյանը մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում ելույթ կունենա առաջին համարի ներքո՝ կատարելով «Walking out» երգը:
Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն այս տարի նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: