
Այսօր՝ ապրիլի 3-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում։ Առաջին դասաժամից հետո աշակերտները հրաժարվել են շարունակել դասերը՝ պահանջելով տնօրեն Աստղիկ Ավետիսյանի վերադարձը դպրոց: Վերջինս, ըստ աշակերտների և ուսուցիչների, անսպասելի հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն, ըստ դպրոց եկած Շիկրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի, դիմումը դեռ մակագրված չէ, այսինքն՝ տնօրենը փաստացի շարունակում է աշխատել դպրոցում:
Այնուամենայնիվ, վերջինիս հետ կապ հաստատել չստացվեց, իսկ դպրոցում մթնոլորտը շարունակում է մնալ լարված, աշակերտներն ու ուսուցիչների մի մասը պահանջում են տնօրենին վերադարձնել դպրոց: