Crunchbase-ը ներկայացնում է 50 կին ձեռներեցների, ովքեր լուծում են խնդիրներ, և առաջարկում են նորարարական լուծումներ ամբողջ հասարակության համար։ Այս մասին տեղեկանում ենք Starthub Armenia-ից։
Այս կանայք նախորդ տարի խթանել են ֆինանսավորման մակարդակի աճին՝ 2019թ․-ի մարտի 19-ի դրությամբ։ Նրանցից ոմանք դեռևս նոր են կառուցում իրենց գործարարության ուղին, մինչդեռ մյուսներն արդեն ներգրավել են 800 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
Այս կին գործարարներից շատերն իրենց առաջարկած լուծումներով աջակցում են կանանց իրավունքների պաշտպանմանը կամ առավել խոցելի խավի խնդիրների առաջքաշմանը։
50 հաջողակ կին ձեռներեցների ցուցակի 14-րդ հորիզոնականն է զբաղեցնում SoloLearn-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Եվա Հյուսյանը։
SoloLearn-ն օնլայն և բջջային ուսուցման հարթակ է, որը առաջարկում է անվճար կոդավորման դասընթացներ՝ 13 տարբեր ծրագրավորման առարկաներից:
Ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 6.9 մլն դոլար։ SoloLearn-ում ֆինանսական ներդրումներ են իրականացրել Naspers, Learn Capital, Granatus Ventures ընկերությունները։
Ստորև ներկայացված են առաջին 5 հորիզոնականները զբաղեցնող կին ձեռնարկատերերը․
1․Սինդի Մի- VIPKID-ի գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր
Ընդհանուր ֆինանսավորումը` 825 մլն դոլար
Ներդրողները՝ Sequoia Capital China, Tencent Holdings, YF Capital, Northern Light Venture Capital, Matrix Partners China, Coatue Management
VIPKID-ը գտնվում է Պեկինում, միավորում է Հյուսիսային Ամերիկայում գտնվող անգլերենի ուսուցիչներին աշխարհի ցանկացած վայրում գտնվող երեխաների հետ, և հնարավորություն տալիս նրանց առցանց անգլերեն սովորել։