2018թ․-ին, որը ներդրողների համար բավականին ծանր տարի էր, գումար վաստակել կարողացան հիմնականում այն թրեյդերները, որոնք որոշումներ կայացնելիս հիմնվել էին մաթեմատիկական մոդելների վրա։
Ուոլ-սթրիթը գրավում են համակարգչային հանճարները։ Ներդրողների համար ծանր տարում, երբ հեջ ֆոնդերի կառավարիչները գումարներ էին կորցնում, էլիտար թրեյդերները մաթեմատիկական մոդելների վրա (նման թրեյդինգն անվանում են քանակական) հիմնվելով են աշխատում՝ այդ կերպ առանձնանալով բազմությունից։ 2018թ․-ին ամենահաջողակ թրեյդերների և հեջ ֆոնդերի կառավարիչների կեսից ավելին որոշումներ կայացնելիս օգտվել է համակարգչային ալգորիթմներից։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականը հեջ ֆոնդերի համար խիստ անհաջող տարի էր։ Ըստ HFR-ի տվյալների՝ միջին վիճակագրական հեջ ֆոնդի կառավարիչների մոտ ներդրումներից վերադարձը կազմել է -4.07%։ Սա մի փոքր ավելի լավ արդյունք է քան ամերիկյան շուկայում արժեթղթերի ցուցանիշը, որն անցյալ տարի կազմել է 4.38%։ 2018թ․-ին 20 ամենահաջողակ հեջ ֆոնդերի կառավարիչները և թրեյդերները միասին ընդհանուր առմամբ վաստակել են 10,3 մլրդ դոլար։ Սա, իհարկե, մեծ գումար է, սակայն միևնույն ժամանակ ֆինանսական ճգնաժամից հետո ընդհանուր եկամտի ամենացածր ցուցանիշն է։
10.․Ջեֆրի Տալպինս- Element Capital Management-ի հիմնադիրը
Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար
2018թ․-ին Տալպինսի՝ մոլորակի ամենապահանջված հեջ ֆոնդերի կառավարչի ֆոնդը, արձանագրեց 17% եկամտաբերություն։ Այժմ Տալպինսի հեջ ֆոնդ Element Capital Management-ի կառավարմանն է հանձնված 17 մլրդ դոլար։
9. Պոլ Թյուդոր Ջոնս-Tudor Investments Corporation-ի հիմնադիրը
Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար
Վերջին մի քանի տարիներին լեգենդար կառավարչի մակրո-հեջ-ֆոնդի արդյունքները անկայուն էին, սակայն 2018թ․-ին նրա ընկերությունը հետ վերադարձրեց իր նախկին անունը՝ արձանագրելով հիանալի արդյունքներ։ Պոլ Թյուդոր Ջոնսի հիմնական ֆոնդերից BVI Global-ը 10,3%-ի եկամտաբերություն է գրանցել։
8. Իսրայել Ինգլանդեր-Millennium Management-ի հիմնադիրը
Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար
Իսրայել Ինգլանդերը հիմնադրել է Millennium Management-ը՝ 35 մլրդ դոլար ակտիվով հեջ ֆոնդը, որը հայտնի է իր «բազմաբնույթ կառավարչի» ռազմավարությամբ, երբ տասնյակ թիմեր տարբեր ակտիվների թրեյդինգի համար օգտագործում են տարբեր մոտեցումներ։ Այնուամենայնիվ, իր հաջողությունների զգալի մասի համար Millennium-ը պարտական է իր WorldQuant ստորաբաժանմանը, որըը զբաղվում է քանակական թրեյդինգով։ Անցյալ տարի Millennium-ին պատկանող հեջ ֆոնդը 4,8%-ի եկամտաբերություն է գրանցել։
7. Դեյվիդ Շոու-D.E. Shaw-ի հիմնադիրը
Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար
Կոլումբիայի համալսարանի ինֆորմատիկայի նախկին դասախոս Դեվիդ Շոուն հիմնել է մի թրեյդինգային կազմակերպություն, որն այժմ կառավարում է 50 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ։ 2018թ․-ին նրա Composite Fund ֆոնդն արձանագրել է 11% եկամտաբերություն։
Ամբողջությամբ՝ b24.am