Քարդաշյան քույրերը՝ Քիմը, Քորթնին և Քլոյին, ապրիլի 1-ին եղել են «Jimmy Kimmel Live» թոքշոուի հատուկ թողարկման հյուրերը, որի ընթացքում քույրերը զրուցել են տարբեր թեմաների շուրջ:
Զրույցի ժամանակ Քլոյի Քարդաշյանը խոսել է իր երեխայի հոր՝ բասկետբոլիստ Թրիսթըն Թոմփսոնի և Քայլի Ջեների ընկերուհու՝ Ջորդին Վուդսի դավաճանության մասին: Ջիմի Քիմելը հարցրել է՝ ժամանակը չէ արդյո՞ք, որ նա դադարի հանդիպել բասկետբոլիստների հետ, ինչին պատասխան Քլոյին ասել է. «Չգիտեմ: Ես հավանում եմ այն, ինչ հավանում եմ»:
Քորթնի Քարդաշյանն իր հերթին խոսել է իր ծննդյան խնջույքի կազմակերպման մասին՝ նշելով, որ ունի իր սեփական օրենքները դրա համար. «Ոչ մի ելույթ: Մայրս չպետք է լաց չլինի: Անձեռոցիկների վրա չպետք է գրված լինի իմ տարիքը, քանի որ դա ծամծմված է: Կարող ենք 40 հատ փուչիկ ունենալ, որպեսզի մարդիկ չկարողանան հաշվել ու իմանալ տարիքս»:
Ջիմի Քիմելն այնուհետև Քիմ Քարդաշյանին հարցրել է՝ ի՞նչ կարծիք ունի նա Քանյե Ուեսթի՝ օրերս արված հայտարարության մասին, որտեղ երգիչն ասում է, որ գնալու է իր ծննդավայր՝ Չիկագո, ու այնտեղ է ապրելու:
«Այս մասին տեղեկացել եմ հենց այդ հոլովակից: Չիկագոյում է գտնվում իմ ամուսնու մայրական տունը, որն ուզում ենք վերանորոգել: Այն փոքր բնակարան է, և կարծում եմ, որ մեկ-մեկ այնտեղ գնալը հիանալի կլինի, սակայն այնտեղ մնալը դժվար ստացվի»,- պատասխանել է Քիմ Քարդաշյանը:
Քիմելը հարցրել է նաև Քիմին, թե ի՞նչ անուն է ընտրելու իր չորրորդ երեխայի համար, որը լույս աշխարհ կգա այս գարնանը՝ փոխնակ մոր օգնությամբ: Քիմն այս մասին ասել է.
«Անուն ընտրելու համար սովորաբար հարցնում եմ ընտանիքիս բոլոր անդամների կարծիքը, բայց հաճախ անունն ընտրել եմ երեխաներիս ծնունդից 2-3 օր անց: Այս պահին հստակ անուններ չկան, որոնցից կարող եմ ընտրել, բայց իրականում նախորդ գիշեր Google-ում հայ տղաների անուններ էի փնտրում, բայց դեռ չեմ կարողացել ինչ-որ բան ընտրել: Չնայած ես իսկապես մտածում էի երեխային ուղղակի Ռոբ անվանելու մասին՝ եղբորս պատվին, սակայն զգում եմ, որ մյուս երեխաներիս անունների հետ այդքան էլ չի համապատասխանում: Հավանում եմ Ռոբ Ուեսթ անվան հնչեղությունը, բայց ոչ՝ Ռոբերտ Ուեսթինը: Այո՛, սա դեռ միակ անունն է, որ ունենք»:
Շոումենն առաջարկել է երեխային անվանել Ջերրի՝ ամերիկահայ Ջերրի Թարխանյանի պատվին, որը նախկին համալսարանային բասկետբոլի և «UNLV Runnin’ Rebels» ակումբի մարզիչն էր։ Նրա շնորհիվ ակումբը 1990թ.-ին դարձել է բասկետբոլի ազգային առաջնության հաղթող:
Հատվածը կարող եք դիտել այս հոլովակի 2:38 մասից: