Կատուներից ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը կհայտնվի արդեն 5 տարուց
Advertisement 1000 x 90

Կատուներից ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը կհայտնվի արդեն 5 տարուց

Կատուներից ալերգիայի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը կարող է հայտնվել  արդեն 5 տարուց: Այդ ուղղությամբ աշխատում են Ռուսաստանից եւ Ավստրիայից գիտնականները: Ակնկալվում է, որ պատվաստանյութը կպաշտպանի կատուների նկատմամբ  բոլոր տեսակի ալերգիաներից:

Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի եւ Վիեննայի բժշկական համալսարանի մասնագտենրի մասնակցությամբ ռուս-ավստրիական նախագիծը ստացել է Cats Project անվանումը: Յուրաքանչյուր մասնակից երկրում գործում են լաբորատորիաներ եւ ինչպես նշում են հետազոտողները նրանք արդեն կարողացել են տպավորիչ արդյունքների հասնել:

Սեչենովի համալսարանի մոլեկուլյար բժշկության ինստիտուտի իմունոպաթոլոգիայի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Կարաուլովի խոսքով՝ գիտությանն այսօր հայտնի է 8 ալերգեն, որոնք կապված են կատուների հետ. դրանք բոլորը մազածածկույթում, թքում, քրտինքում եւ կատուների կենսագործունեության արտադրանքում առկա սպիտակուցներ են:

Պատվաստանյութը կազմված է արհեստականորեն ստեղծված, ռեկոմբինանտային պրոտեիններից եւ բոլոր հայտնի ալերգենների նկատմամբ իմունիտետ է ապահովում:

Ըստ կանխատեսումների՝ պատրաստի պատվաստանյութը շուկայում կհայտնվի արդեն 5 տարի անց: Կլինիկական փորձարկումները կտեւեն մինչեւ 3 տարի, եւս մեկ տարի թոքսիկոլոգիական հետազոտություններ կանցկացվեն եւ միայն դրանից հետո կսկսվի մարդկանց վրա փորձարկումը:

med.news.am