
Մոսկվայում 88 տարեկանում կյանքից հեռացել է կինոռեժիսոր Գեորգի Դանելիան, հայտնում է meduza.io-ն: Դանելիան հոսպիտալացվել էր այս տարվա փետրվարի վերջին: Կինոռեժիսորը բժիշկներին էր դիմել շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Դանելիան գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում: Նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշվել: