Եթե դու Վահե Մակարյանն ես, դա քեզ չի վերաբերում. Վանեցյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Եթե դու Վահե Մակարյանն ես, դա քեզ չի վերաբերում. Վանեցյան. hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարեց զբաղվել բոլոր նրանցով, այդ թվում՝ «ֆեյքերով», որոնք մանիպուլյացիաներ են տարածում կառավարության գործունեության վերաբերյալ։ Վարչապետին հատկապես զայրացրել էր ավտոգազի թանկացման վերաբերյալ վերջին օրերին ֆեյսբուքյան գրառումները տարբեր օգտատերերի կողմից, որոնք այդ թանկացումը կապում էին կառավարության կայացրած որոշման հետ, որ ապրիլի 1-ից սեղմված գազը պետք է վաճառվեր կիլոգրամով, ոչ թե խորանարդ մետրով։

Նիստից հետո հարցրինք Արթուր Վանեցյանին, թե ինչպե՞ս են պատրաստվում պայքարել «ֆեյքերի», վարչապետի ասած այդ մանիպուլյացիաների դեմ, Վանեցյանն էլ ասաց՝ շատ զգույշ, մտածված, որ հանկարծ չոտնահարվի խոսքի ազատությունը։ Նկատեցինք, որ նմանատիպ մի գրառում էլ մենք էինք կատարել, որ գազի թանկացումը ուղիղ կապ ունի կառավարության որոշման հետ։ Ուստի հարցրինք ԱԱԾ տնօրենին․

-Պարոն Վանեցյան, ես էլ եմ նման գրառում կատարել, հիմա ինձ դրա համար պատասխանատվության կենթարկե՞ն, Դուք զբաղվելո՞ւ եք ինձանով։

-Ես էս պահին էդ հարցին չեմ կարա պատասխանեմ, որովհետև պատրաստ չեմ։ Հիմա մեծ համակարգ ա աշխատում, չէ՞, մեր մոտ։

-Հիմա ես «ֆեյք» չեմ, ես Վահե Մակարյանն եմ, դա ինձ վերաբերո՞ւմ է։

-Եթե դու Վահե Մակարյանն ես, դա քեզ չի վերաբերում։

hraparak.am