Արտագաղթը դարձրել են հաթաթա տալու, վերջնագրով խոսելու ձև։ Ում նայում ես, կայացած ու կիսակայացած, ձեռքի հետ իրենից բան չներկայացնող, պահանջ է դնում ու… եթե չանեք, արտագաղթելու եմ։ Արտագաղթում ես, արտագաղթի։ Ձեռդ ով է բռնել։ Պետության հետ վերջնագրով ես խոսում, որ ի՞նչ լինի։ Քանի դեռ մեր մեջ չկա էն գիտակցումը, որ Հայաստանում ենք ապրում մեր ու մեր պետության համար, այլ ոչ ինչ-որ մեկի ինադու, հա էլ քոչվորի հոգեբանությունն է տիրելու։
Հ.Գ.
Ասածս չի վերաբերվում սոցիալական, քաղաքական կամ այլ լուրջ խնդիրներից ստիպված, բայց լուռ արտագաղթողներին։
Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից: