Թեստ, որը կօգնի բացահայտել՝ որքանով եք ագրեսիվ: Ձեր կարծիքով՝ պատկերված կանանցից ո՞րն է ավելի ագրեսիվ:
#1 Բացարձակապես ագրեսիվ չեք: Վիճահարույց իրավիճակներում լսում եք զրուցակցի փաստարկները: Քիչ բաներ կարող են իսկապես զայրացնել ձեզ: Նույնիսկ վշտանալու դեպքում արագ եք հանգստանում: Հավատարիմ եք մարդկանց, գրեթե միշտ պատրաստ եք իրավիճակը խաղաղ շտկել:
#2 Միշտ պատրաստ եք երկխոսության, հազվադեպ եք կոնֆլիկտ սկսում: Գիտակից մարդ եք, ով գրեթե միշտ բաց է երկխոսության համար: Հազվադեպ եք տրվում էմոցիաներին, վեճի համար ձեզ լուրջ առիթ է հարկավոր: Հաշտության գնում եք միայն այն դեպքում, երբ տեսնում եք, որ մարդն անկեղծորեն ցանկանում է հարթել տհաճ իրավիճակը:
#3 Զգացմունքային եք, հեշտությամբ եք պոռթկում, չեք ցանկանում զսպել ձեզ կոնֆլիկտային իրավիճակներում: Հուզմունքը կարող է հեշտությամբ ագրեսիայի վերածվել: Հաճախ եք զղջում վեճի համար և կողմ եք հաշտությանը, երբ էմոցիաները հանդարտվում են:
#4 Մարտիկ եք: Երբեք չեք ծրագրում պաշտպանություն. նախընտրում եք հարձակումը: Չեք խուսափում կոնֆլիկտներից, վեճերից, չեք հարթում սուր ծայրերը: Պատրաստ եք ցանկալին պաշտպանել ճնշման և ուժի միջոցով: Ագրեսիվ եք, երբ խոցված են սկզբունքները, հետաքրքրությունները, ինքնասիրությունը:
#5 Երբեք չեք վիճի, պատերազմի հանուն սկզբունքների. պարզապես ամեն ինչ կանեք այնպես, ինչպես ճիշտ եք համարում: Չեք նեղանում, հեռանում եք երկար ժամանակով, երբեմն՝ նույնիսկ ընդմիշտ: Քչերը գիտեն՝ ինչ է կատարվում ձեր հոգում: Չեք սիրում խոսել զգացմունքների մասին: Ագրեսիվ չեք լինում, ձգտում եք արհամարհել ցանկացած հարձակում:
#6 Անկանխատեսելի եք, տրամադրության մարդ: Կախված վիճակից՝ կարող եք ագրեսիվ լինել կամ հանդուրժող: Քչերը կարող են կռահել՝ ինչպես կպահեք ձեզ այս կամ այն իրավիճակում:
Նյութը gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը