«Սպայկա»-ի տնօրենը ձերբակալվել է․ Դավիթ Անանյանը հաստատեց. factor.am
| Դիտվել է`
«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ձերբակալության մասին տեղեկությունները ճիշտ են։ Այս մասին Factor.am֊ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Անանյանը նաեւ չհերքեց, որ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։
Դավիթ Անանյանը մեր այլ հարցերի չպատասխանեց։ Նշենք, որ «Սպայկա» ընկերության տնօրենի ձերբակալման մասին քիչ առաջ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր «Հրապարակ»-ը։ Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար:
Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչու՞ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»: Ղազարյանը նաև հայտնել էր, որ ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել: «Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը:
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ