«Գուցե վերջապես լրջանալու ժամանա՞կն է․․․». պատմաբան
Advertisement 1000 x 90

«Գուցե վերջապես լրջանալու ժամանա՞կն է․․․». պատմաբան

Պատմաբան Վահե Անթանեսյանի ֆեյսբուքյան էջից. «Մինչև 1921 թվականը հայ մտավորականության և հայ քաղաքական մտքի մեջ տարածված էր քամահրանքը վրացու և ադրբեջանցու նկատմամբ․․․․ Ադրբեջանցին ոտքի տակի պադոշ է, վրացին անգործունյա տուտուց է․․․ նման վիրավորական արտահայտություններ․․․

1921 թվականին անգործունյա տուտուցը տիրացավ Ջավախքին ու Հյուսիսային Լոռուն, ոտքի տակի պադոշը տիրացավ Արցախին, Գարդմանքին, Նախիջևանին։ Ու հեչ կապ չունի, թե ինչպես տիրացան․․․

Այսօր Մեհրիբանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին նույն կերպ է արձագանքում հայությունը։

Բավական չէ՞ ինքնասիրահարված ապուշի դեր կատարենք։ Անգամ 2016 թվականի ապրիլյան պատերազմը դաս չեղավ մեզ համար։ Էլի նույն կույրն ու նույն սնափառը մնացինք։

Գուցե վերջապես լրջանալու ժամանա՞կն է․․․»:



Նման նյութեր