SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։50-ի սահմաններում Երևանի 1-3 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հերթապահ բժիշկների խումբը կանչով մեկնել է Ավան վարչական շրջանի Շահումյան փողոցի 22 տուն, որտեղից, ըստ նախնական տեղեկությունների, շմոլ գազի հետևանքով թունավորված վիճակում հիվանդանոց են տեղափոխել 2 քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել , որ 1 հոգի էլ, ով մոտ 50 տարեկան կին է, մահացած է։ Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը։ Ժամանում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Վարդան Ավագյանի և քննչական բաժնի պետի տեղակալ Վաչե Լաչինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: