
ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են հնչել։ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։
Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել:
Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հանգամանքները պարզվում են։