Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալի աթոռին է՝ մարտի 1-ի գործով։ Սերժ Սարգսյանը ազատության մեջ է, խոստացել է հրապարակային խոսել։ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիներից հետո, 2008 թվականին Հայաստանի արտաքին պարտքը 1.8 միլիարդ դոլար էր։ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների ընթացքում մեր երկրի արտաքին պարտքը դարձել է 6.7 միլիարդ դոլար: Հիմա պետական վերահսկողական ծառայությունը համայնքապետարաններում, պետական հիմնարկությունններում ստուգումներ է կատարում ֆինանսական միջոցների վատնումներ, յուրացումներ հայտնաբերելու համար։ Վերջին 20 տարում Հայաստանի ստացած վարկերից միլիարդավոր դոլարներ են յուրացվել, վատնվել, մսխվել, Հայաստանից դուրս բերվել։ Մտքներովդ չի՞ անցնում այդ վարկերի ծախսման նպատակայնությունը և արդյունավետությունը ստուգող մասնագիտական հանձնաժողով ստեղծել՝ պետությունից, այսինքն՝ մեզնից հափշտակված փողերը վերադարձնելու համար»։