
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ակունք գյուղի տներից մեկի մոտակայքում փորված հորում տղամարդու դի է հայտնաբերվել։
69-ամյա տղամարդը, ամենայն հավանականությամբ՝ ապրիլի լույս 5-ի գիշերն է ընկել հորը, որտեղ լցվում է խոշոր եղջերավոր անասունների գոմաղբն ու մեզը։
Մահացածն ապրում էր ընտանիքի հետ։
Տղամարդը գիշերն է տնից դուրս եկել, իսկ առավոտյան տնեցիները նկատել են, որ չի վերադարձել։ Նախ գյուղում են փնտրել, հետո դուստրը նկատել է, որ հայրը հորն է ընկել և կանչերին չի արձագանքում։
Անմիջապես ահազանգել են շտապօգնություն և իրավապահներին։