Ինչո՞ւ է արգելափակվել Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջը
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ է արգելափակվել Անի Զախարյանի ֆեյսբուքյան էջը

Անի Զախարյանը հայտարարություն է տարածել, որ հերթական անգամ իր ֆեյսբուքյան էջն արգելափակվել է: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հայտնում եմ, որ երեկ «Հայաստանի Ձայնը» ազգային շարժման 3-րդ հավաքից հետո կրկին արգելափակվեց իմ ֆեյսբուքյան էջը: Արդյո՞ք «ֆեյքերի» դեմ ԱԱԾ-ի պայքարի արդյունքն է սա, թե արտաքին ուժերի, հստակ պնդել չեմ կարող: Փաստը մնում է փաստ, որ արդեն 2-րդ անգամ հերթական լուրջ հավաքից հետո արգելափակվում է էջս: Նույն օրը իմ անուն ազգանունով և իմ նկարով բացվել էր այլ էջ, որի հետ ես ոչ մի կապ չունեմ:

Խնդրում եմ առայժմ չարձագանքել իմ անուն ազգանունով և իմ նկարով էջերին, մինչև ես չհայտնեմ իմ իրական էջի ֆեյսբուքյան հասցեն: «Հայաստանի ձայնը» ազգային շարժման 4-րդ հավաքը տեղի կունենա հաջորդ հինգշաբթի` ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում»:



Նման նյութեր