Հաղորդավարուհի Անի Դաշյանը, որն ամուսնությունից հետո բնակություն էր հաստատել Ռուսաստանում, մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան։ Անիի խոսքով` հայրենիք վերադառնալուց ու այստեղի կենցաղի մեջ կրկին մտնելուց հետո գիտակցել է, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել։
«Շատ ուրախ էի, քանի որ դա իմ նպատակն էր, բայց ինձ համար էլ անսպասելի շատ տխրեցի, քանի որ արդեն սովորել էի այնտեղի կյանքին։ Մոսկվայում ամեն ինչ հարազատ էր դարձել․ մեր տունը՝ ամեն օրվա ջերմ հուշերով, Ռոբերտիս բակը, հայկական եկեղեցին ու նույնիսկ մենակությունը, կարոտն ու դժվար ապրումներս։ Երբ Մոսկվայում էի, բնականաբար, շատ էի կարոտում Երևանն ու իմ երևանյան առօրյան, շատ էի ուզում վերադառնալ, բայց մտիցս լրիվ թռել էր, որ գնացքի վագոնից իջնելուց հետո գնացքը նույն տեղում չի կանգնում, շարժվում է։ Հետ վերադառնալով միայն հասկացա, որ ամեն ինչ պետք է նորից սկսել»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ life.tert.am