Հարբեցողության և ալկոհոլիզմի միջև տարբերությունը որոշում են գեները. med.news.am
Advertisement 1000 x 90

Հարբեցողության և ալկոհոլիզմի միջև տարբերությունը որոշում են գեները. med.news.am

Հարբեցողության եւ ալկոհոլիզմի միջեւ տարբերությունը որոշում են գեները։ Այս մասին ասվում է Ելի եւ Փենսիլվանիայի (ԱՄՆ) համալսարանների Բժշկության դպրոցների մասնագետների հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում։

Հետազոտության շրջանակում գիտնականներն ուսումնասիրել են էթնիկական տարբեր ծագում ունեցող մոտ 275 հազար մարդու գենետիկ տվյալները, ինչից հետո համադրել են ստացված տեղեկատվությունը ալկոհոլի օգտագործման մակարդակի տվյալների հետ։

Արդյունքում՝ հայտնաբերվել են 18 գենետիկ տարբերակներ, որոնք պատասխանատու են ոգելից խմիչքի օգտագործման հակման համար։ Դրանցից 8-ը պատասխանատու է հարբեցողության, 5-ը՝ ալկոհոլիզմի համար, իսկ մյուսները հանդիպում են երկու դեպքում։ Այսպիսով, ալկոհոլիզմը զարգանում է մարդու օրգանիզմում որոշակի գենետիկ մուտացիաների առկայության դեպքում։

Գենետիկականից բացի, գիտնականները պարզել են նաեւ հարբեցողների ու ալկոհոլիկների այլ առանձնահատկություններ։ «Գենետիկ հարբեցողների» մոտ ավելի բարձր է կրթության մակարդակը, ցածր՝ սրտի իշեմիկ հիվանդության եւ երկրորդ տեսակի դիաբետի վտանգը։ Իսկ «գենետիկ ալկոհոլիկների» մոտ ավելի ցածր է ինտելեկտի մակարդակը՝ հոգեկան եւ այլ հիվանդությունների առաջացման վտանգի ֆոնին։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը թույլ կտա ժամանակին հայտնաբերել ոգելից խմիչքի չարաշահման հակում ունեցող մարդկանց։ Բացի այդ, ստացված արդյունքները կարող են օգտագործվել «գենետիկ» ռիսկի խմբի մարդկանց համար արդյունավետ դեղորայքի ստեղծման գործում։

med.news.am