
Վրաստանը պետք Է օգտվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց, որպեսզի առաջ շարժվի իր ինտեգրացման հարցում, որը տանում Է Եվրամիությանն անդամակցելուն: Այս կարծիքը հայտնել Է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի խոսքը մեջբերել Է Bloomberg գործակալությունը:
«Մենք ստեղծված իրադրությանը նայում ենք դրանից առվելագույն օգուտ քաղելու մտադրությամբ»,- ասել Է պետության ղեկավարը: Զուրաբիշվիլիի կարծիքով՝ տրամաբանությունն այն Է, որ այն երկրին, որը հետեւողականորեն շարժվում Է Եվրոպայի ուղղությամբ, չի կարելի վերաբերվել ավելի վատ, քան այն երկրին, որն աստիճանաբար հեռանում Է նրանից:
Նախագահը կարծում Է, որ Վրաստանը պետք Է օգտվի այն պահից, որը վրա կհասնի Brexit-ի դեպքում՝ Եվրամիության «դուռը հրելու» համար, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: