Ամփոփելով տարին. Ինչ էր ասել Նոստրադամուսը 2016 թվականի համար
Advertisement 1000 x 90

Ամփոփելով տարին. Ինչ էր ասել Նոստրադամուսը 2016 թվականի համար

Միշել Նոստրադամուսը, ով ապրել է ավելի քան 500 տարի առաջ, արդեն գիտեր, թե ինչպիսի փորձություններ է պատրաստել Ճակատագիրը 21-րդ դարում:

Նրա կանխագուշակությունները միշտ կատարվել են և ունեն բազմաթիվ վավերացումներ:

Գուշակի գրվածքներից հայտնի է, որ Հրե կապիկի տարում ծնվելու է հրեշային այլանդակ երեխան, ով դնելու է ամբողջ մարդկության համար ողբերգական իրադարձությունների սկիզբը: Ցավոք սրտի, ոչ ոք չգիտի, թե որտեղ պետք է լույս աշխարհ գա այդ մարդը, և արդյո՞ք նա վտանգ է ներկայացնելու ամբողջ աշխարհի համար:

Ինչպես նաև, մարդկությունը վերապրելու է գլոբալ կատաստրոֆաներ և տարերային աղետներ, որը կհանգեցնի դաժանության և բռնության աճին ամբողջ ազգերի մեջ: Բայց եթե նայենք այլ կողմից, ապա կատակլիզմներ միշտ եղել են, իսկ կատաստրոֆաները, որոնք մենք արդեն վերապրել ենք, չի լինի հաշվել ձեռքի մատների վրա: Այնպես որ, ո՞վ գիտե, կարող է մենք արդեն վերապրել ենք ամենասարսափելի ժամանակներ, և ոչինչ չկա զգուշանալու. չէ՞ որ ապագայի բոլոր մանրամասները տեսնել չեն կարող նույնիսկ ամենաուժեղ մոգերը:

Ի տարբերություն Վանգայի, ով կանխագուշակել է Եվրոպայի խորտակումն օտար մարմնի օվկիանոս ընկնելու պատճառով, Նոստրադամուսը կանխագուշակել է հորդառատ անձրևներ, որոնք շարունակվելու են ամիսներով: Բայց արդյունքը կլինի նույնը. Եվրոպային սպառնում է խորտակումը:

Գուշակի կանխագուշակություններում առկա է նաև տեղեկություն մոխրացնող ճառագայթների մասին, որոնցից փրկվելու համար ժողովուրդն ուղղվելու է դեպի Ռուսաստանի հյուսիս: Սակայն այդ ճառագայթները կարող են առաջանալ ոչ թե կլիմայական փոփոխություններից, այլ հանդիսանալ քիմիական պատերազմի սկիզբ, որի մասին հիշատակել է նաև Վանգան:

Այն, որ Ռուսաստանը դառնալու է համաշխարհային տերություն, կանխագուշակում են շատերը: Բայց Նոստրադամուսը հիշատակում է նաև տեխնոլոգիաների մասշտաբային զարգացման և ստորջրյա քաղաքների կառուցման մասին:

Կանխագուշակությունների մասին կարելի է անվերջ դատել, բայց իրավիճակի վրա լույս սփռել կարող է միայն ժամանակը: Չարժե հուսահատվել և պատրաստվել աշխարհի վերջին, չէ՞ որ շատ բան կախված է մեր մտքերից և արարքներից:

Վայելեք կյանքը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

dailyhoro.ru