Այսօր մեզանում խոսքը շատ-շատ է, կա խոսք, կա քաղաքական խոսք. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչ է քաղաքական խոսքը, ինչով է այն տարբերվում, հրապարակախոս Հրանտ Տեր- Աբրահամյանը նշեց. «Հիմնական տարբերությունն այն է, որ քաղաքական խոսքն իրավիճակային է, և այն ճիշտ վերծանելու և ճիշտ հասկանալու համար պետք է միշտ դիտարկել տվյալ իրավիճակում այլ քաղաքական խոսքերի, գործերի համատեքստում: Օրինակ՝ պաշտպանության նախարարի վերջին՝ «նոր պատերազմ-նոր տարածքներ» հայտարարությունը ոմանք գնահատեցին որպես ծայրահեղական մոտեցում, բայց եթե այն դիտարկենք կոնկրետ քաղաքական համատեքստում, ապա կտեսնենք, որ այդ հայտարարությունն արվել է Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կառավարության անդամի կողմից, հետևաբար պետք է հասկանանք, որ սա միասնական քաղաքական պրոսեցի մի մասն է:
Զգույշ և նուրբ քաղաքականություն է պետք. մամուլի դեմ կացնով պայքարը փակուղի կտանի. 1in.am
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ