ՀՀ վարչապետը Գյումրիի օդանավակայանում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՀՀ վարչապետը Գյումրիի օդանավակայանում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտմվում է Գյումրիում: Տնակային ավանում քաղաքացիների հետ զբոսնելիս՝ վարչապետը փողոցի մի հատվածում աղբակույտ նկատեց: Պատկան մարմինները պնդում էին, որ ամեն օր փողոցները մաքրվում են, ինչին Փաշինյանը հակադարձեց՝ չցանկանալով լսել պարզաբանումներ.

«Ա՛յ տնաշեն, էս հազար տարվա թափած աղբ ա: Էդ խասյաթներդ թարգեք հա՞, որ իշխանությունից մարդ ա գալիս, սկսում եք բացատրել, չգիտեմ ինչ: Զիբիլի մեջ չի կարելի ապրել, դժվա՞ր ա հավաքել, մաքրել ձեր միջավայրը: Ինձ համար չեմ ասում, ձեր համար եմ ասում»,- նշեց նա:

Այս պահին ՀՀ վարչապետը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում է: