Արփի Ոսկանյանը գրել է.
«Ձերբակալվել ա «Դուխով Հայաստան բաց հարսարակություն» էջի ադմինը, որը ձեռ էր առնում Սաշիկին եւ Նիկոլին։ Վանեցյանն ասում ա՝ բոլորդ լավ գիտեք այդ էջը։ Ես, օրինակ, բոլորովին չգիտեի, բայց բացեցի, նայեցի։ Հա, թույնով, անորակ հումորով ու ապատեղեկատվությամբ լցված էջ ա, ինչպիսին էր ընդդիմադիր մամուլը ՍԵրժի ու Քոչարյանի ժամանակ։ Հետո՞, իսկ պատերի տակ բամբասելու համար ե՞րբ եք ձերբակալելու։ Սա ոչ այլ ինչ ա, քան պարզ, ուղիղ, ճակատային քայլ ընդդեմ խոսքի ազատության։ Ապշելու ա, թե ինչ արագ ա իշխանությունը այլասերում մարդկանց։
ՀԳ- Ի դեպ, Հայաստանի գերպրոֆեսիոնալ ոստիկանությունը, իր կիբեռհանցագործությունների բաժնով չկարողացավ հայտնաբերել մեր տնից գողություն արած մարդկանց, թեպետ ես նրանց տրամադրեցի իմ ֆբ հաշիվ մտնող մարդկանց այփիները՝ ֆիքսված րոպեներով։ Դե, իհարկե, նրանք հո ափռ-ցփռ չէին խոսում իշխանության դեմ, ընդամենը շարքային քաղաքացու տնից գողություն էին արել»։