
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին՝ Օգանովսկուն, ով հայտարարել է Արցախի պաշտպանության փոխնախարարի պաշտոնը թողնելու մասին: Տեքստում Օգանովսկին ներկայացվում է՝ որպես հերոս ու շատ տարօրինակ է կոնտրաստը, երբ իշխանության ներկայացուցիչը մեծարում է պաշտոնաթող գեներալին իշխնամետ մամուլի «սևացումների» համատեքստում։ Հիմա ո՞վ է կեղծում իրականությունը․․․»։