Թուրքիայի հայերի շարքում ոչ պաշտոնական պայքար է ընթանում՝ կապված Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի նոր պատրիարքի ընտրությունների հետ։ Այդ մասին ասաց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագրապետ Բագրատ Էստուկյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել էր մարտի 8–ին։ Նա 2008 թվականից կորցրել էր հիշողությունը և տառապում էր անբուժելի հիվանդությամբ։ Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն էին ախտորոշել։ Նա մոտ 11 տարի կոմայի մեջ էր։ Այդ ընթացքում պատրիարքարանը փաստացի ղեկավարել է Էրդողանի դրածո, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։ Սակայն նա չի արդարացրել ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ պատրիարքարանի հոգևոր խորհրդի վստահությունը։
Ի դեպ, քանի որ Աթեշյանն առանց ամաչելու պարծենում է Էրդողանի հետ հարաբերություններով, նրան երբեմն ավանում են «Աթեշօղլու»։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am