Ժաննա Ալեքսանյան. «Եթե Նաիրա Զոհրաբյանը համարժեք արձագանքեր, ավելին, դատապարտեր բռնությունը, որևէ սկանդալ չէր լինի»
Advertisement 1000 x 90

Ժաննա Ալեքսանյան. «Եթե Նաիրա Զոհրաբյանը համարժեք արձագանքեր, ավելին, դատապարտեր բռնությունը, որևէ սկանդալ չէր լինի»

Երեկ Ազգային ժողովում Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած լսաաումներում սկանդալը և «օրակարգից շեղումը» թեման Նաիրա Զոհրաբյանը շարունակեց քննարկել 1-ին լրատվականի եթերում՝ խիստ զվարճացնելով Նվեր Մնացականյանին։

Օրակարգից շեղումը ճակատագրական հարց չէ և այսպես կոչված շեղումը չէր լինի, եթե Նաիրա Զոհրաբյանի ուշադրությունը գրավեր հայտարարված 283 բռնության դեպքի մասին հայտարարությունը։

Լիլիթ Մարտիրոսյանը ԱԺ ամբիոնն օգտագործեց ահազանգելու իրենց նկատմամբ բռնությունների և անպատժելիության մասին, ինչի համար հաստատ արժեր խախտել օրակարգը։ Եթե Նաիրա Զոհրաբյանը համարժեք արձագանքեր, ավելին, դատապարտեր բռնությունը, որևէ սկանդալ չէր լինի և ևս մեկ նեգատիվ վերաբերմունքի չէր արժանանա հայտարարության հեղինակը։ Եվս մեկ բան, մարդու իրավունքների պաշտպանությունը դժվար աշխատանք է, շատ դժվար աշխատանք։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր