
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ բյուջեն ամեն կերպ լցնելու խնդիր է դրվում, ՊԵԿ-ը դառնում է իշխանության աչքի «լույսը» ու տեղի է ունենում այն, ինչ կատարվում է «Սպայկայի» դրվագով։ Ինձ այդքան էլ հետաքրքիր չէ, թե «Սպայկան» ինչ կապ ունի Միշիկի հետ, ավելի էական է այն, որ ՊԵԿ-ի ներակայացրած «հաշիվը» հավատ չի ներշնչում»։