Երևանում կնոջ դիակ է հայտնաբերվել` բերանը կպչուն ժապավենով փակված. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Երևանում կնոջ դիակ է հայտնաբերվել` բերանը կպչուն ժապավենով փակված. armeniasputnik.am

Կինը միայնակ է ապրել։ Բարեկամը եկել է այցի, դուռը բացող չի եղել, զանգել է 911։

Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Նոր Նորքի 8-րդ զանգվածի 24-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի։

85-ամյա թոշակառուն միայնակ է ապրել։ Նրա բերանը կպչուն ժապավենով փակված է եղել։ Մեր տեղեկություններով’ մահացածի բարեկամներից մեկը զանգահարել է նրան և տեսնելով, որ զանգերին չի պատասխանում, եկել է այցի։ Տան դուռը փակ է եղել, ուստի 911 է ահազանգել։

Ժամանած հրշեջ-փրկարարներն էլ բացել են դուռը և տարեց կնոջ դին գտել։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։

armeniasputnik.am