«Զաքիր Հասանովը իր գեներալներին հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը կարող է ազդել առաջնագծում տիրող իրավիճակի վրա»
Advertisement 1000 x 90

«Զաքիր Հասանովը իր գեներալներին հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը կարող է ազդել առաջնագծում տիրող իրավիճակի վրա»

ՀՀ ՊՆ հայտարարությունից հետո Հասանովը գեներալների հավաք է կազմակերպել։

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապեց այցելել զինծառայողներին, որպեսզի ինչ-որ կերպ բարձրացնի մարտունակությունը, քանի որ արդեն ժողովրդի մեջ լայն քննարկման առիթ էր դարձել հայտարարությունը։

Ադրբեջանի ԱԳՆ, ՊՆ և նախագահի հայտարարություններից ու ժողովրդին համոզելու փորձ անելուց հետո, արդեն այսօր՝ ապրիլի 6-ին, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հավաքել էր գեներալներին, որպեսզի քննարկեն Դավիթ Տոնոյանի հայտարարությունը ու դրան գումարած փոխանցի Իլհամ Ալիևի պահանջները։

Զաքիր Հասանովը իր գեներալներին հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի նման հայտարարությունը կարող է ազդել առաջնագծում տիրող իրավիճակի վրա։ Իրականում Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը բավականին անհանգստացած է վերջին շրջանում Հայաստանի ռազմական ղեկավարության տրամադրվածությունից։ Դա է պատճառը, որ վերջին օրերի ընթացքում այսքան շատ են փորձում ազդել իրենց բանակի վրա։

Աշոտ Ասատրյանի էջից:



Նման նյութեր