10 խորհուրդ հազար ու մի բանի մասին. Մհեր Արշակյան
Advertisement 1000 x 90

10 խորհուրդ հազար ու մի բանի մասին. Մհեր Արշակյան

Գրող, հրապարակախոս Մհեր Արշակյանի ֆեյսբուքյան գրառումներից.

1.Մոռացեք, ոչ ոք ձեզ չի շարունակի սիրել երախտագիտությունից մղված: Սիրո մեջ երախտագիտությունն ու անշնորհակալությունը նույն բանն են: Սիրուց դուրս են տարբեր:

2.Երբեք, երբեք, երբեք մի չարախոսեք այն մարդուն, որին ժպտացել եք:

3.Հորինեք քաղաքը: Մի անգամ ցույց տվեք, որ Թամանյանից հետո էլ կյանք կա: Բայց ոչ այնպես, ասես Թամանյան չի էլ եղել:

4.Հիշեք, սերը վաղվա քաղցկեղն է: Որովհետև սիրուց վաղը միշտ մնում է երջանկության այն զգացումը, որը կորցրել եք երեկ: Իսկ դա մահացու է:

5.Զգույշ եղեք երազելիս, երազանքները սովորություն ունեն իրականանալ հատկապես ձեր աչքի առաջ, ոչ թե ձեզնով…

6.Սիրո մեջ միշտ պետք է պառկել այնպիսի տրամադրությամբ, որ ինչ-որ մեկի քունը չտանի:

7.Մի վախեցեք մենակությունից: Ավելի սարսափելի բան կա` անձի երկվությունը:

8.Մի անհանգստացրեք Աստծուն ձեր աղոթքներով: Միշտ չէ, որ նա կարողանում է լեզու գտնել ձեր ներսի դևերի հետ:

9.Հաշտվեք. եթե դուք դժբախտ եք, անպայման շրջապատվելու եք երջանիկներով:

10.Երբեք չփնտրեք սերն այնտեղ, որտեղ կորցրել եք: Հատկապես, որ ինչ-որ մեկն այն կարող է գտնել ավելի շուտ, քան դուք կորցրել եք:



Նման նյութեր