48-ժամյա էրեկցիայի և բժշկական սխալի պատճառով տղամարդու առնանդամն անդամահատեցին
Advertisement 1000 x 90

48-ժամյա էրեկցիայի և բժշկական սխալի պատճառով տղամարդու առնանդամն անդամահատեցին

Հնդկաստանի 52-ամյա բնակիչը դարձավ ոչ բանիմաց բժիշկների զոհը. նա զրկվեց մանկածին օրգանից։

Ինչպես տեղեկացնում է BMJ Case Reports-ը, տղամարդը, որի անունը չի նշվում, հիվանդանոց է տեղափոխվել «ցավոտ ու երկարատեւ» էրեկցիայից հետո, որը տեւել է 48 ժամ։ Պատճառը պրիապիզմն էր՝ պաթոլոգիական էրեկցիա, որը կապված չէ սեռական հակման կամ գրգռման հետ։

Արյան շրջանառությունն ապահովելու համար տղամարդու առնանդամի վրա դրվել է հատուկ շունտ, ինչպես նաեւ ուրետրալ կատետր, բայց վիրահատության տառացիորեն հաջորդ օրը  նրա առնանդամի գլխիկը սկսել է սեւանալ։ Բժիշկները հանել են կատետրը, բայց տղամարդու վիճակը վատանում էր, եւ զարգացել է փտախտ։ Արդյունքում՝ վիրաբույժները ստիպված են եղել հեռացնել սեռական օրգանի գլխիկը։

Նշվում է, որ վիրահատությունից երեք շաբաթ հետո տղամարդու մոտ վերականգնվել է միզելու հատկությունը։

Բժիշկների կարծիքով՝ փտախտի առաջացման պատճառը կարող էր դառնալ ուրետրալ կատետրը, ինչպես նաեւ չափից ավելի ամուր կապը շունտավորումից հետո։

news.am