Սարգսյանն ու Հորդանանի թագավորը հանդիպել են. ինչ են պայմանավորվել նրանք
Advertisement 1000 x 90

Սարգսյանն ու Հորդանանի թագավորը հանդիպել են. ինչ են պայմանավորվել նրանք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին և նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջև եղել են շատ խորը կապեր և պատմականորեն ձևավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարևոր դերը երկրի կյանքում։

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նախագահն ընդգծել է Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաև նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ։ «Հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է»,–ասել է Սարգսյանը։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, և երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։



Նման նյութեր