Ես Սլավոնականի շրջանավարտ եմ։ Իմ սովորելու տարիներին մեր համալսարանում քաղաքականությունը տեղ չի ունեցել։ Լինելով ուսխորհուրդի ակտիվ անդամ, ոչ իմացել եմ նախագահը ով ա, ոչ էլ անկեղծ ասած հետաքրքրել ա։ Այդ ապաքաղաքական մթնոլորտն առաջին հերթին կերտել էր համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Չեմ ստի, եթե ասեմ, որ ռեկտորի դասախոսությունները գիտական առումով ամենահետաքրքիր բանն էր համալսարանում։ Արմեն Ռազմիկովիչը բացառիկ ինտելեկտով, հումորով և ուսանողության հանդեպ անչափ սիրով օժտված մարդ է, դա ինձ համար անքննելի փաստ է։
Սկսած նախորդ տարվա իրադարձություննեիից ինձ համար մեծ ցավ և հիասթափություն է կարդալ իմ ռեկտորի գրառումները, տեսնել իր վարքագիծն ու մոտեցումները։
Դեռ այսպես կոչված թավշյա հեղափոխությունյան առաջին օրերից այդ վարքագիծը անազնիվ է, անարդար ու անտրամաբանական։ Սկսվեց ամեն բան ուսանողներին միտինգներին չմասնակցելու հրահանգից, շարունակվեց՝ հեղաշրջումից հետո ուրախ գրառմամաբ, որում ասվում էր, թե նա ուրախ է, որ հեղափոխության առաջին շարքում կանգնած էին հենց Սլավոնականի ուսանողները։ Նույն խրոնոլոգիայով մեկ արվում էր գրառում Սերժ Սարգսյանի անփոխարինելի լինելու մասին, հետո՝ պոստ ֆակտում, կատարվածի արդարության և անհրաժեշտության մասին։ Անկեղծ մեծ ցավ էր տեսնել գրառումների հեռացումն ու նորերի՝ 180° փոփոխված գաղափարով ի հայտ գալը։
Երեկ պարոն Դարբինյանը գրեց, որ նոր Հայաստանը այլևս Մանվել Գրիգորյանինը չէ, այն Ռոբերտ Աբաջյանինն է։ Կողմ դնելով այն հանգամանքը, որ հերոսի անվան շահարկումն այստեղ խիստ անտեղին է։ Պարոն Դարբինյան ջան, ինձ հետ սովորում էր գեներալ Սեյրանի տղան, ով ռուսերեն ոչ բոլոր տառերը գիտեր, սակայն Ձեր պատրոնաժի ներքո նա ոչ միայն կարողացավ ընդունվել և ավարտել համալսարանը, այլև հենց Ձեր հանձնարարականով իր համար ուսխորհուրդում ստեղծվեց հայրենասիրական կոմիտե, որն ինքը պատվավոր ղեկակավարեց մի քանի տարի։ Ինքը հայրենասեր տղա էր (ու կա հավանաբար), ես դա չեմ վիճարկում, պարզապես այս համատեքստում խոսել Մանվելի մասին այդ տոնով առնվազն անազնիվ է։
Ինձ համար այս երկիրը երբեք էլ չի եղել Մանվելինը, Սեյրանինը, Սերժինը կամ որևէ այլ մեկի մենաշնորհը։ Ձեր տրամաբանությամբ այսօր երկիրը ոչ թե վախճանված հերոսինն է, այլ մի քանի տասնյակ բանակից թռած, ոչ կոմպետենտ անձերինը՝ Նիկոլի գլխավորությամբ։ Պետք չէ շահարկել տղերքի անունը, իրենք իրենց ամեն ինչն անմոռաց տվել են մեր երկրին, քանի որ էն ժամանակ էլ ա իրենց երկիրը եղել ու հիմա էլ կա։
Այս գրառումն ինձ բացարձակ հաճելի չէ անել, բայց խիղճս թույլ չի տալիս լռել։ Ես հույս ունեմ, որ դուք կփոխեք Ձեր մոտեցումները, պարոն Դարբինյան, ես Ձեզ այլ կերպ եմ ճանաչել այսքան տարի։
Լա՛վ եղեք։
Վազգեն Սաղաթելյանի էջից: