Ժամանակակից աշխարհում մարդկանց երկու տեսակ կա՝ հաջողակ ու անհաջողակ: Վերջինները մոլեգին կերպով ցանկանում են առաջինների տեղը գրավել, մինչդեռ հաջողակները հնարավոր ամեն ինչ անում են անհաջողակների տեղում չհայտնվելու համար: Այնուամենայնիվ, հաջողակ մարդիկ տարբերվում են իրենց կենսակերպով:
addicted2success.com կայքը գրում է՝ եթե ցանկանում եք հաջողակ դառնալ, ապա պետք է առաջնորդվեք հետևյալ խորհուրդներով. հենց այս խորհուրդներին են հետևում աշխարհի ամենահաջողակ մարդիկ՝ առողջ մնալու համար:
- Նրանք առավոտյան վաղ են արթնանում
«Շահում է նա, ով վաղ է արթնանում»,- պնդում են հաջողակները: Եթե կատարվելիք աշխատանքը ժամանակատար է, ապա դուք պետք է վաղ արթնանաք ու շատ շտապ գործի անցնեք: Սա հաջողության հասնելու հիմնական շարժիչ ուժն է:
Ինքներդ կհամոզվեք, որ վաղ արթնանալու դեպքում ավելի շատ բան կարելի է հասցնել: Վաղ արթնանալը թույլ կտա հաղթել ձեր ներսում նստած ծուլությանը, որն էլ խանգարում է ավելի կարգապահ լինել: Այն նաև վստահություն կտա՝ դիմակայելու ցանկացած մարտահրավերի: Եթե ուշ եք արթնանում, ապա ամենայն հավանականությամբ ստիպված եք պաշտպանել ինքներդ ձեզ խնդիրներից: Իսկ վաղ արթնանալու դեպքում դուք շատ հաճախ նախաձեռնողի դերում եք:
«Վաղ քնեք ու վաղ արթնացեք: Օրվա առավել արգասաբեր մասն առավոտյան ժամերն են»,- ասում է Ջեֆ Բեզոսը:
- Նրանք ավելի առողջ սննդակարգ ունեն
Հաջողության հասնելու ամենակարևոր պայմաններից մեկն էլ առողջ սննդակարգն է: Դուք պետք է ճիշտ ու կանոնավոր սնվեք: Ճիշտ սնվելու դեպքում Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Պետք է խուսափեք նախուտեստներց, կամ էլ մեծ քանակությամբ շաքար ու կոֆեին օգտագործելուց, ինչը շատ վտանգավոր է:
Հաջողակ մարդիկ միշտ առաջ են անցնում, որովհետև կանոնավոր կերպով հոգ են տանում իրենց առողջության մասին: Մշտապես էներգիայով լի լինելու գաղտնիքը հետևյալն է. պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել սնվելու կանոնավոր գրաֆիկ ստեղծելու վրա (այսինքն՝ ինչ ուտել և երբ ուտել):
- Նրանք գիտեն, թե ինչն է կարևոր
Ամենահաջողակ համարվող մարդիկ առաջնորդվում են սեփական հաջողությամբ, նվաճելու ու կյանքում մեծ գործեր անելու սեփական կարողություններով: Նրանք գիտակցում են, որը աշխարհը մշտապես զարգացող մի վայր է, ինչն էլ նշանակում է, որ նրանք առավել քան բարձր են գնահատում փոփոխությունները ու տեղում չեն դոփում: Նրանք գործում են՝ մտածելու փոխարեն, քանի որ հաջողակ մարդիկ գիտեն, որ իրենց հաջողությունը մշտական չէ: Այնպես որ, նրանք շարունակ առաջ են գնում՝ համոզվելու համար, որ այն մշտական կլինի:
- Նրանք միշտ ֆիզիկապես ակտիվ են
Հաջողակ մարդկանց կարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ նրանք շատ ավելի խելացի են, երբ խոսքը վերաբերում է ֆիզիկական վարժություններին: Կանոնավոր քայլելն ու մի քանի թեթև վարժությունները կօգնեն Ձեզ առույգ և աշխատունակ մնալ: Եթե դուք լուրջ եք վերաբերվում ինքնակատարելագործմանն ու ավելի հաջողակ դառնալուն, ապա պետք է շատ ժամանակ հատկացնեք ֆիզիկական ակտիվությանը:
Եթե նույնիսկ ծանրաբեռնված օր եք ունեցել, մի փոքր մարզվելը չի խանգարի: Մի փորձեք խուսափել մարզանքից՝ կարծելով, որ արդեն շատ բան եք արել աշխատանքային օրվա ընթացքում: Օրինակ՝ կարող եք մի փոքր զբոսնել. հաջողակ մարդիկ միշտ էլ ժամանակ են գտնում ինչ-որ կերպ մարզվելու համար:
«Բոլոր հնարավոր ֆիզիկական վարժություններից ամենալավը քայլելն է: Սովորեցրեք ինքներդ Ձեզ երկար քայլել»,- ասում է Թոմաս Ջեֆերսոնը:
- Նրանք նաև հանգիստ են թույլ տալիս իրենց
Վերջապես, աշխարհի ամենահաջողակ մարդիկ այնքան շատ չեն աշխատում, որպեսզի չկարողանան հանգիստ թույլ տալ իրենց: Եթե ցանկանում եք հաջողակ լինել, ապա պետք է ֆիզիկապես էլ ուժեղ լինեք: Պետք չէ կենսական նշանակություն ունեցող քնի ժամերը վատնել միայն նրա համար, որ ժամանակ չունեք քնելու: Դուք պետք է հանգստանաք, եթե Ձեր օրգանիզմից առավելագույնն եք պահանջում: Օրինակ՝ մեդիտացիան հիանալի մեթոդ է, որի միջոցով կարելի է մի փոքր հանգստանալ ու վերականգնել ուժերը: Հաջողակ մարդիկ գիտեն իրենց սահմանները, նրանք գիտեն, թե երբ կարելի է օգտագործել ամբողջ ներուժը, երբ՝ ոչ:
Հրապարակման պատրաստեց Անժելիկա Այվազյանը