Ագաթա Քրիստիի գրքերը թարգմանված են աշխարհի 103 լեզուներով և հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով: Այս կինն իրավացիորեն հանդիսանում է ամենատպագրվող հեղինակներից մեկը մարդկության ողջ պատմության ընթացքում: Նա շատ դիպուկ արտահայտությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին հետևյալն է. «Ազատությունն արժանի է, որ նրա համար պայքարես»: Ահա նրա խոսքերից մի քանիսը՝
Երբեք մի մտածեք, որ դուք լավ եք գլուխ հանում նրանից, թե ինչ է պետք ուրիշ մարդկանց:
Կյանքն այնքան երկար չէ, որ քեզ թույլ տաս ձանձրանալ:
Ամենամեծ երջանկությունը, որ կյանքում կարող ես ունենալ, երջանիկ մանկությունն է:
Միայն այն պահերին, երբ դուք մարդկանց տեսնում եք ծիծաղելի իրավիճակներում, դուք իսկապես հասկանում եք, թե որքան ուժեղ եք սիրում նրանց:
Խելացի մարդն իր ենթադրություններն իր մեջ է պահում:
Երջանիկ մարդիկ հաջողության չեն հասնում. նրանք այնքան հաշտ են իրենք իրենց հետ, որ նրանց պարզապես ոչինչ այլևս չի հետաքրքրում:
Կյանքի իրականում կարևոր պահերը մենք նկատում ենք չափազանց ուշ:
Ցանկացած կին ունակ է հիմարացնել ամուսնուն, եթե նա դա ուզում է, և եթե տղամարդը սիրահարված է այդ կնոջը:
Երբեք ինքներդ մի արեք այն, ինչ ձեր փոխարեն կարող են անել ուրիշները:
Երբ խոսքը մեծ փողերի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի:
Ձև անելը, թե ամեն ինչ գիտես, ավելի դժվար է, քան դա իսկապես իմանալը:
Խոսակցությունները հայտնաբերվել են մարդկանց մտածել խանգարելու համար:
Լավագույն դեդեկտիվը դեպքն է:
Կյանքը ճանապարհորդության ժամանակ. ահա իսկական երազանքի իրականացումը:
Փոքր-ինչ չարախոսությունը կյանքին պիկանտ սրություն է հաղորդում:
100-ից 99 դեպքերում կանայք իրենց հիմարների պես են պահում, բայց ահա 100-րդ դեպքում տղամարդկանցից խորամանկ են գտնվում:
Կանայք հազվադեպ են սխալվում միմյանց վերաբերյալ իրենց մտքերն արտահայտելիս:
Ոչինչ այնքան չի բարդացնում ու ծանրացնում իրավիճակը, որքան նվիրվածությունը:
Ձանձրալի է, երբ մարդ միշտ ճիշտ է:
Անառարկելի տրամաբանությունը հատուկ է միայն մոլագարներին:
Բարձր հեղինակությունը խարդախի առաջնային անհրաժեշտությունն է:
Ցանկացած մարդասպան հավանաբար ինչ-որ մեկի լավ ծանոթն է:
Փաստը, որ զարթուցիչը չի զնգացել, շատ մարդկային ճակատագրեր է փոխել:
Կնոջ և տղամարդու յուրաքանչյուր փոխադարձ կապվածություն սկսվում է այն ցնցող պատրանքից, թե դուք միանման եք մտածում բացարձակապես ցանկացած հարցի շուրջ:
Մարդու կողմից կատարված չարիքը հաճախ իրենից երկար է ապրում:
Եթե փորձես անցյալը վերակենդանացնել, վերջիվերջո այն քո առջև է հառնում խեղաթյուրված կերպարանքով:
Եթե ձեր երազանքներին վիճակված չէ իրականանալ, շատ ավելի լավ է ժամանակին ընդունել դա ու շարժվել առաջ, փոխանակ կենտրոնանաս կործանված հույսերիդ վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը