Ընտրեք լուսանկարներից մեկն ու իմացեք ձեր ուժեղ կողմերը
Advertisement 1000 x 90

Ընտրեք լուսանկարներից մեկն ու իմացեք ձեր ուժեղ կողմերը

Առյուծ: Վճռական եք, իշխող, հաստատամիտ: Հաջողության եք հասնում այնտեղ, ուր մյուսները ոչինչ չեն անում կամ չեն էլ փորձում: Երկար չեք մտածում գործողությունների մասին, դրանք ձևավորվում են բնազդային մակարդակում: Չեք փախչում խնդիրներից ու կոնֆլիկտներից: Լուծում եք խնդիրները ձեր համառության և ինքներդ ձեզ հավատալու շնորհիվ: Մարտիկ եք:

Աղավնի: Խաղաղարար եք: Հանգիստ եք, ազատ ձեր դատողություններում: Անկեղծ եք, իմաստուն. հենց այս հատկություններն են ձեզ ուժ հաղորդում, օգնում արժանապատիվ ապրել: Կարողանում եք իրավիճակն ամբողջությամբ տեսնել, չեք շտապում եզրահանգումներ անել: Մաքուր հոգի ունեք, սուտն ընդունելի չէ ձեզ համար: Բարյացակամ եք: Մտերիմներն ու հազարատները հենց այս հատկությունների շնորհիվ են ձեզ սիրում ու հարգում:

Կատու: Կայուն չեք, անկախ եք, բարդույթներ չունեք: Չեք հարմարվի վատ աշխատանքի, վատ վերաբերմունքի: Հեշտությամբ եք բաժանվում ամենից, ինչ ընդունելի չէ ձեզ համար: Կյանքում հույս դնում եք միայն ձեզ վրա, բայց շնորհակալ եք նրանց, ովքեր հոգ են տանում ձեր մասին: Մարդիկ գնահատում են ձեր հատկությունները, դուր եք գալիս նրանց:

Արջ: Ուժեղ եք, դիմացկուն: Այս հատկությունները ձեզ թույլ են տալիս միշտ ջրի երեսին մնալ: Չեք ճկվում ճակատագրի հարվածներից, միշտ գտնում եք ելքը բարդ իրավիճակներից: Շատ բան եք կարողանում, հեշտ եք սովորում: Չափի մեջ ագրեսիվ եք և խորամանկ: Պատրաստ եք պաշտպանել ձեզ և ձեր ընտանիքին: Մտերիմներն ու ընկերները սիրում և հարգում են ձեզ: Շատերն են հիանում ձեր համարձակությամբ, ցանկանում նմանվել ձեզ:

Թռչուն: Բարձր նպատակներ եք դնում: Անում եք հնարավոր ամեն բան՝ հաջողության հասնելու համար: Օգտագործում եք բոլոր ռեսուրսները: Ձեզ համար նպատակն արդարացնում է միջոցները: Աշխատունակ եք, հետաքրքիր միտք ունեք: Մեծ քանակով տեղեկատվություն եք ուսումնասիրում, գրագետ եք մոտենում ցանկացած հարցի լուծման: Պերֆեկցիոնիստ եք:

Հովազ: Հմայիչ եք, կարողանում եք հիացնել մարդկանց, ինչը լուրջ զենք է: Կարողանում եք մարդկանց ձեզ կողմ տրամադրել, խնդիրը հօգուտ ձեզ լուծել: Լավ ռեակցիա ունեք, գիտեք՝ երբ է հարկավոր որևէ բան բարձրաձայնել, երբ՝ լռել: Մարդիկ հիանում են ձեզանով:

Նյութը Gornnisa.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը