«Դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն՝ դա ինչ բան է»․ Արթուր Հայրապետյան
Advertisement 1000 x 90

«Դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն՝ դա ինչ բան է»․ Արթուր Հայրապետյան

Գրող, լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունը մարդու ուղեղի նեղ շրջանակները պետք է լայնացներ: Պետք է մարդու կյանքում մտածողություն փոխվեր..․ Ցավոք՝ դեռ կան խմբավորումներ, որոնք չգիտեն՝ դա ինչ բան է, որովհետև տարիներով սովոր են եղել սրա-նրա լծի տակ ապրել ու առուծախի միջոցով, ծանոթով հարց լուծել ու խուսափել հարկերից՝ կոնկրետ մարդու գրապանը դնելով հարց լուծել..․ Օրենքով չենք սիրում ապրել, ու օրենքի դեմ դուրս եկող քաղաքացին չի գիտակցում, որ այս երկրում ինքը միայնակ չէ, իրենից այն կողմ էլի կյանք կա ու ոչ մեկն իրավունք չունի, օրենքի վրա թքելու, ինչ է՝ ինքը մնում է անգործ: Տարիներով անգործ ենք մնացել, բայց մեր պայքարը չի եղել գործ ունենալը, այլ մեր պայքարը եղել է օրենքը շրջանցող հանցավոր ռեժիմը, որը պետք է հեռանար..․ Այսինքն՝ մի մարդու բողոքավոր լինելը չպետք է փաթաթել մյուսների վզին..․

Հ. Գ. Ազգային ինքնորոշման իրավունք կարող է ունենալ միայն ազգային կողմնորոշում ունեցող ժողովուրդը: Ինչ քաղաքացու օր, եթե մի երկրում մի քաղաքացի պատրաստ է մյուս քաղաքացու կոկորդը կտրել, որովհետև իր հիվանդ պատկերացումները չեն համապատասխանում դիմացինի առողջ դատողություններին, երևակայությանը և ընդհանրապես։ Էլ չեմ ասում հանդուրժողականության մասին։ Էլ չեմ ասում, որ քաղաքացին պետք է պետական մտածողություն ունենա։ Ո՛չ։ Չկա։ Ու քանի դեռ մեր հասարակության մեջ դեռ մեծամասնությունն ապրում է դիմացինի կյանքը փորփրելով, քանի դեռ քաղաքացին մեր մեջ թույլ է նստած, զբաղված է բամբասելով, չունենալով սեփական կյանք, մենք հեռու ենք քաղաքացի լինելու, առավելևս քաղաքացու օր ունենալու, տոնելու…



Նման նյութեր