ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից:
«Հանուն ոչինչի՞, ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ ջան, Մոնթե ջան, Վլադիմիր ջան, բոլոր տղերք ջան, իմ Անդրեյ Վարդումյան ջան, Շուլի ջան, Գեւորգ ջան,Հարություն ջան, Ռաֆայել ջան, Ադամ ջաան, Աբաջյան ջան, բոլորդ, բոլորդ, տղաներ ջան, կներե՞ք էդ կնոջը, չի հասկա՞նում ինչ է խոսում, դուք կներե՞ք, Ժորա Աբգարյան ջան, դու՝ կներե՞ս, դուք հերոսներ եք հզորներ, զինվորներ, դուք ուժն եք եւ հողի պահապանը, չգիտեմ, ով ինչ կանի, բայց ես չեմ կարող ներել, չեմ կարող ներել էդ խոսքերը, չեմ կարող, տղերք ջան, տղերք ջան, ես ծնկաչոք ներում եմ խնդրում, որ էս բարդակի դեմը չկարողացա առնել, ես ՝ անձամբ, պիտի կարողանայի, պարտավոր էի կարողանալ, մեռնեի, ավելի լավ էր, քան էս խոսքերը լսեի, ու նրան ամերիկաներում ծափահարում են մի խումբ հեռացածներ, աբիժնիկներ, ամերիկաներում ցոփ ու հարուստ ապրողներ, մեր ազգի գլխի էս պատուհասի վերջը պիտի տրվի, պարտավոր ենք ավարտել էս կարդաբալետը, էս կլոնունադան․․․
Ներեցեք, տղերք ջան, ապրիլյանի իմ տղերք, մայրեր, քույրեր, բոլորդ՝ դուք, ոնց կուզեք, էս դեպքում ես դեմ եմ գնում Աստծո պատվիրաններից էս մեկին եւ ասում եմ՝ չեմ ներելու, չեմ ներելու, չեմ ներելու․․․»: