Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ մի տեսանյութ տեսա, որտեղ «Սպայկա» ընկերության աշխատակիցներն սպայկա եղած այնպես էին շրջապատել Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենան՝ մի պահ ինձ թվաց՝ մեքենայի մեջ Հռոմի Պապն է․․․ Առաջին հայացքից թվում է, թե «Սպայկա»-ի աշխատակիցների գործունեությունը նորմալ է, դե մարդիկ իրենց գործը կորցնելու վտանգից են վախենում, բայց կա մի պարզ ճշմարտություն՝
1․ Դավիթ Ղազարյանը սուրբ չի, այլ սերիական թալանչի է, ով տարիներ շարունակ ինչ-որ գործարքների շնորհիվ կարողացել է միլիարդավոր հարկեր թաքցնել։
2․ Այդ թաքցված հարկերից կարող էր մի քանի ոլորտներ բարելավել, օրինակ, թոշակերը կամ աշխատավարձերը բարձրանար, կամ ինչ-որ մի ոլորտ բարելավեր, ջրային կամ կրթական կամ այլ, բայց․․․
3․ Երբ ՀՀ քաղաքացին գիտակցաբար կամ անգիտակցաբար պաշտպանում է հանցագործին, նա դառնում է նրա հանցակիցը։
4․ Այս բողոքի ցույցերը համեմատել անցած տարվա բողոքի ակցիաների հետ ու սպառնալ փողոց փակելով, դա պարզապես հիվանդ երևակայություն է, որովհետև անցած տարվա բողոքի ցույցերն արվում էին երկրում գտնվող հանցագործներին պատժելու պահանջով, իսկ սա հակառակն է․․․
5․ Այ էս խելքին ենք, որ էս օրին ենք․․․
Սա իմ կարծիքն է «Սպայկա»-ի շուրջն ստեղծված իրավիճակի հետ կապված, մի քիչ կոպիտ ստացվեց, բայց դա է մեր իրականությունը»