
ՌԴ-ի և Թուրքիայի միջև առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում:
«Կարծում եմ, որ առևտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռևս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,-ասել Է Պուտինը: