Կատակների շարք, որ հայրերն ուղղակի պաշտում են
Advertisement 1000 x 90

Կատակների շարք, որ հայրերն ուղղակի պաշտում են

Գիտե՞ք՝ ո՞րն է հայր լինելու ամենամեծ առավելություններից մեկը. իհարկե երեխաներիդ հետ կատակներ անելը և այսպես ասած «հայրական կատակներն» առանց առիթի օգտագործելը. այս մասին Twitter-ում գրել է @TheDad անունով մի էջ: Էջը, սկսել է մի շարք, որտեղ հերթով թվարկում է, թե ինչ են սիրում անել հայրերը… ահա այդ ծիծաղելի, բայց ճիշտ գրառումներից մի քանիսը՝

Հայրերը սիրում են ասել «արագ էր», երբ ինչ-որ մեկը դուրս է գալիս տնից, բայց երկու վայրկյան անց ետ է գալիս, քանի որ ինչ-որ բան էր մոռացել վերցնել:

Հայերը սիրում են իրենց երեխային ասել. «Օհ, ո՛չ, նրանք քո հետևից են եկել», երբ լսում են անցնող ոստիկանական մեքենայի ձայնը:

Հայրերը սիրում են ասել «միանգամից չծախսես գումարը», երբ երեխային շատ քիչ գումար են տալիս:

Հայրերը սիրում են ասել «Ո՛չ, մյուս աջը», երբ ինչ-որ մեկը շփոթում է աջն ու ձախը:

Հայրերը սիրում են ասել «կարծում եմ՝ դա անվճար է», երբ դրամարկղում որևէ ապրանքի կոդը չի գրանցվում:

Հայրերը սիրում են սաել «այլևս առաջվա նման չեն պատրաստում սրանք», երբ ինչ-որ բան ինչ-որ պատճառով կոտրվում է:

Հայրերը սիրում են անցնել ազատ ավտոկայանատեղին՝ մտածելով, որ ավելի լավ տեղ կգտնենք մեքենան կայանելու համար:

Հայրերը սիրում են ասել «ավելի շատ դռան ես նման, քան պատուհանի», երբ ինչ-որ մեկը կանգնում է հեռուստացույցի առջև:

Հայրերը սիրում են ասել «կարո՞ղ ես հետո իմն էլ անել», երբ տեսնում են հարևանին մեքենա լվանալիս:

Հայրերը սիրում են գազի գնի մասին խոսել հենց մեկ այլ քաղաք են գնում:

Հայրերը սիրում են ասել «ինչքա՞ն», երբ գինը 5 դոլարից ավելի է լինում:

Հայրերը սիրում են հարցնել երեխաներին «այս մեկը քեզ վրա՞ է», երբ հաշիվը բերում են:

vnews.am