Սվերդլովի մարզային դատարանը սկսել է ուսումնասիրել չեչեն Մովսուր Հասայեվի գործը, որը մեղադրվում է Եկատերինբուրգում քրեական «հեղինակություն» Աշոտ Հարությունյանի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է Ura.ru-ն՝ հղումով դատարանի մամլո ծառայությունից ստացված տվյալներին:
Դատարանում հայտարարել էին, որ գործը ուսումնասիրելու են ատենակալները: Պրոցեսը վարելու է դատավոր Անդրեյ Մինեեվը: Առաջին նիստը՝ ապրիլի երկուսին:
Ատենակալներ պահանջել է ինքը՝ Հասայեվը, գործին ծանոթանալուց և փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո: Այդ ձևով կասկածյալը ակնկալում է հասնել արդարացման. նրա շրջապատում նշում են, որ մարզային դատարանը սպանության համար մեղադրվողների արդարացման նախադեպ չի ունեցել, մինչդեռ՝ ատենակալներով դատավարությունների պատմության մեջ նման դեպքեր եղել են:
Փաստաբան Օլեգ Չիստյակովը պնդում է, որ գործում չկա ոչ մի ապացույց, որ սպանության պահին Հասայեվը եղել է քաղաքում:
«Նա ուներ հեռախոս, որով կապվում էր նաև Եկատերինբուրգի ծանոթների հետ, բայց բիլինգի տվյալներով Հասայեվը չի եղել այն վայրերում, որտեղ վերջին անգամ գտնվել է տուժողը», — հայտարարել է փաստաբանը:
Նա նշում է նաև, որ Հասայեվն ունի ալիբի. սպանության օրը նա, իբրև, եղել է Չեչնյայում՝ հարազատի հուղարկավորության արարողությանը: «Կան բազմաթիվ վկաներ, ովքեր հաստատել են դա», – ընդգծում է փաստաբանը: Մեղադրյալի հարազատները նույնիսկ հանրային ակցիաներ են կազմակերպել Մոսկվայում՝ ի սատարում Հասայեվին:
Քննության վարկածով 2011թ-ի մայիսի 28-ին Հասայեվը կրակելով սպանել է Հարությունյանին Բելինսկի փողոցի վրա՝ շենքի բակում: Քիլերը մոտեցել է «հեղինակությանը» թիկունքից և կրակել ծոծրակին: Դրանից հետո սկսել է կրակ արձակել բիզնեսմենի թիկնապահների վրա: Սկզբում համարում էին, որ սպանողը Հարությունյանի ծանոթն է՝ ծագումով չեչեն Ռոման Յուսուպոբվը. նա ձերբակալված էր մեկ այլ գործով և առեղծվածային հանգամանքներում մահացել էր կալանավայրում: Հետո քննիչները ուշադրություն էին դարձրել մի լուսանկարի վրա, որտեղ պատկերված էր Յուսուպովը իր հայրենակիցների հետ՝ այդ թվում նաև Հասայեվի:
20182-ի հունվարին նրան ձերբակալել են Արգունում և բերման ենթարկել Եկատերինբուրգ:
Աղբյուր` Փաստինֆո