
Քիմ Քարդաշյանն ավելի քան 1700 մղոն ճանապարհ է անցել՝ Քանյե Ուեսթին հակադարձելու ու իրենց տեղափության հարցերը պարզելու համար:
«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի ժամանակ մարդիկ ականատես եղան, թե ինչպես է Քիմը զայրանում տեղափոխության համար, ինչից հետո սեփական ինքնաթիռով գնում է Չիկագո` ամուսնու հետ «անհեթեթ» հայտարարության վերաբերյալ զրուցելու համար:
Քիմը Քանյեին ասել է, որ անհնար է պահպանել հարաբերությունները, եթե իրենք տարբեր քաղաքներում ապրեն: Ավելի վաղ Քիմն իր դժգոհությունն էր հայտնել, որ Քանյեն ուղիղ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ նշել է, որ սատարում է նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Քիմի տրամադրությունն այն ավելի է փչացել այն բանից հետո, երբ մայրը՝ Քրիս Ջեները, ասել է, որ վերջինս քիչ ուշադրություն է դարձնում ամուսնուն, Քանյեն շատ ավելին է ակնկալում: