Օրենքով գող Բաթումցի Ասլանը վտարվել է Ռուսաստանից
Advertisement 1000 x 90

Օրենքով գող Բաթումցի Ասլանը վտարվել է Ռուսաստանից

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, 53-ամյա Կոբուլաձեի մուտքը Ռուսաստան ցմահ արգելված է: Վերջին անգամ նա նստել է բանտում Ռուսաստանում 6 տաևի և 10 ամիս թմրանյութի գործով: Ռուսաստանը վերջնականապես լքելուց առաջ, Վրաստանի կողմից հոտախուզվող Կոբուլաձեն ևս 13 ամիս գտնվում էր անլեգալների համար նախատեսված արտաքսման կենտրոնում: Քանի որ տվյալ ժամանակաշրջանի մեջ վրացական կողմը գրավոր չի հաստատել Ասլանի հանդեպ իր հետաքրքրությունը, նրան վտարել են երրորդ երկիր՝ Թուրքիա:

Բացի այդ, հայտնի է, որ հենց Թուրքիայում է գտնվում Ասլանի գլխավոր հակառակորդ 37-ամյա օրենքով գող Մինդիյա Գորաձեն (Լավասողլին), որին փաստացի պատկանում է բաթումցի գողի գլխավոր կոչումը:

Գործակալության տվյալներով Կոբուլաձեի թագադրման առաջին փորձն արվել է 1992թ-ին՝ առանց այն օրերի գլխավոր օրենքով գող Զուրաբ Ցինցաձեի հավանության, որն էլ հետո չեղարկել է Ասլանի թեկնածությունը: Կոբուլաձեին լիազորելու երկրորդ փորձը նախաձեռնել է Դաթո Կուկուլիան 1999 թ-ին. Կոբուլաձեն իր հետ Վրաստանի բերդում նստած է եղել: Սակայն այս փորձը ևս բախվել է Ցինցաձեի հակադրվելուն:

Կոբուլաձեի թագադրումը հաջողվել է միայն երրորդ մոտեցումից՝ 2000 թ-ին:



Նման նյութեր