Միջերկրական ծովի հայ վաճառականների պարտքացուցակը… (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Միջերկրական ծովի հայ վաճառականների պարտքացուցակը…

Պատմաբան Ռուբեն Շուխյանը իր էջում ներկայացրել է նոր, ուշագրավ փաստաթուղթ. «Միջերկրական ծովի հայ վաճառականների պարտքացուցակը… Իսպանիայի Կադիս քաղաքի տարածաշրջանային պատմական արխիվում պահպանվում է 1699 թվականի մի ուշագրավ հայերեն փաստաթուղթ, որը հրապարակված է նշված արխիվի ֆեյսբուքյան էջում: Փաստաթուղթը լրացուցիչ հետազոտության կարիք ունի, իսկ մենք ուղղակի հակիրճ ներկայացնենք որոշ դրվագներ:

14937412_1141269345987596_3994515307954226955_n

Ներկայացվող փաստաթղթի պատմությունն այսպիսին է եղել. երկու հայ եղբայրներ Պարսկաստանից (հավանաբար՝ Նոր Ջուղայից) ուղևորվում են Իսպանիայի այն ժամանակվա խոշորագույն նավահանգիստ Կադիս, որպեսզի ստանան այստեղ առևտուր անող վաճառականների կուտակված պարտքերը և վերադարձնեն պարտատերերին՝ Պարսկաստան: Պատմությունը փաստում է, որ 17-18-րդ դարերում մեծաթիվ հայ վաճառականներ մշտապես նավարկել են Միջերկրական ծովի խոշոր նավահագիստներով և զբաղվել ամենատարբեր ապրանքների վաճառքով՝ Վենետիկում, Լիվորնոյում, Կադիսում, Լիսաբոնում, Տանժերում և այլն:

11

Նշված եղբայներն որպես օրինական փաստաթուղթ իրենց հետ ունեցել են հայերենով գրված լիազորագիր (հաստատված կլոր կարմիր կնիքով) և մի ծավալուն պահանջագիր-պարտքացուցակ՝ վավերացված պարտատերերի և պարտապանների անձնական կնիքներով: Ներկայացվող փաստաթուղթը հանդիսանում է հենց այդ լիազորագիրն ու պատքացուցակը, որը մի ամբողջական երկարավուն գլանաթերթ է»:

12



Նման նյութեր