
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց Ազգային ժողովի ապրիլի 9-ի արտահերթ նիստում:
Նախագծով առաջարկվում է ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր: Իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպես ՀՀ քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 6: