
Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը Մատենադարանի մուտքը կլինի անվճար Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար:
Այս որոշումն ընդունվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի՝ ապրիլի 6-ին կայացած նիստում և կգործի արդեն ընթացիկ ամսվա վերջին օրվանից՝ ապրիլի 27-ից:
Ավելի վաղ, նախորդ տարվա վերջին Մատենադարանում վերանայվել էր նաև գնային քաղաքականությունը: Որոշ դեպքերում տոմսերը թանկացել էին, որոշ դեպքերում էլ՝ անվճար ծառայությունների հնարավորությունը` չեղարկվել: