Կոնգրեսական Սուոլուելը մտադիր Է 2020 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար
Advertisement 1000 x 90

Կոնգրեսական Սուոլուելը մտադիր Է 2020 թվականին իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար

Կալիֆոռնիայի նահանգից ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Էրիկ Սուոլուելը հայտարարել Է 2020 թվականին Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

«Ես վեց տարի Է՝ Կոնգրեսում եմ: Ես մեր երկիրը պաշտպանել եմ հետախուզության կոմիտեից, երբ մեր ժողովրդավարությունը մազից Էր կախված: Ես շատ բան եմ արել, բայց կարող եմ Էլ ավելին անել»,-հայտարարել Է նա CBS հեռուստաալիքով՝ հանդես գալով «Ուշ շոու՝ Սթիվեն Քոլբերթի հետ» հաղորդման ժամանակ: Նրա նախընտրական ծրագրի հիմնական կետը կդառնա ԱՄՆ-ի Սահմանադրության ազատորեն զենք կրելու իրավունքի վերաբերյալ երկրորդ ուղղման բարեփոխումը:

«Ես խոսել եմ երեխաների հետ, որոնք նստած են իրենց դասարաններում, վախենում եմ, որ նրանք կդառնան զենքի կիրառմամբ բռնության հաջորդ զոհը: Ես տեսնում եմ, որ Վաշինգտոնը ոչինչ չի անում լռության րոպեներից հետո: Եվ ես տեսնում եմ օրենսդիրների, որոնք իրենց զենքն ավելի շատ են սիրում, քան մեր երեխաներին»,-ասել Է Սուոլուելը:

«Ես պատրաստ եմ լուծել այդ խնդիրները, ես իմ թեկնածությունն եմ առաջադրում Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար»,-նշել Է նա: Հեռուստաալիքի տվյալներով՝ որպես հետախուզության կոմիտեի եւ իրավաբանական կոմիտեի անդամ իր աշխատանքի ընթացքում Սուոլուելն իրեն դրսեւորել Է որպես Սպիտակ տան կողմից անցկացվող քաղաքականության ամենախիստ քննադատներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր