
Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը Գերմանիայի ռազմական օդանավերի համար: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ դրանով պայմանավորված գերմանացի զինվորականները չեն կարող գերմանական օդուժի ինքնաթիռներով տեղափոխվել Աֆղանստան, դրա համար ստիպված կլինեն օգտագործել ամերիկյան C-17 ռազմական օդանավերը: